Փաշինյանը խոստանում է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց վիճարկման կարիքը չլինի. #Риа
![]() Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները երկրում անց են կացվելու այնպես, որ դրանք վիճարկելու առիթ չլինի: Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Նա հիշեցրել է, որ իշխանություններն առաջարկել են արտահերթ ընտրություններ անցկացնել «քաղաքական լարված իրավիճակից դուրս գալու նպատակով, որը երկրում առաջացել է արցախյան պատերազմից հետո»: Ըստ Փաշինյանի, 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունները, որոնց շնորհիվ նա դարձավ վարչապետ, «եզակի էին նրանով, որ 1996 թվականից ի վեր առաջին անգամ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում»: «Մեզ հաջողվեց ապահովել ամբողջովին թափանցիկ, ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքներն ընդունվեցին բոլորի կողմից: Վստահ եմ, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն բարձր մակարդակով: Վստահ եմ, որ այս անգամ ևս մեր ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ կձևավորի լեգիտիմ իշխանություն»- ասել է երկրի ղեկավարը: |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
