Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է
![]() Ապրիլի 2-ը՝ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, ամբողջ աշխարհը նշում է որպես Մանկական գրքի միջազգային օր (International Children's Book Day), որը 1967 թվականին սահմանվել է «Մանկական գրականության միջազգային խորհրդի» կողմից (IBBY): «Մանկական գրականության միջազգային խորհուրդը» երկու տարին մեկ այդ օրը Հ․ Ք․ Անդերսենի անվան մրցանակ է հանձնում մանկական գրքերի հեղինակ գրողներին և նկարիչ-պատկերազարդողներին։ Մանկական գրքի միջազգային օր հռչակելու նախաձեռնությունը պատկանում է հայտնի գերմանացի գրող Յելե Լեպմանին։ Այն ընդգծում է մանկական գրքի մնայուն դերը նոր սերնդի հոգևոր զարգացման գործում: «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա» շրջանակում անցկացվող այս տոնն ամեն տարի մեծ շուքով նշվում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում. հեքիաթապատումներ, տիկնիկային ներկայացումներ, հանդիպումներ գրողների հետ, գրքի շնորհանդեսներ, գրական ցերեկույթներ և այլն: Ապրիլի 2-ին՝ ժամը 14:00-ին, գրադարանի ճեմասրահում տեղի կունենան գրական-երաժշտական ցերեկույթ և հանդիպում գրողների, մանկագիրների հետ: Շաբաթն էլ կամփոփվի ձայնադարանում՝ «Տարվա հոբելյար» խորագրի ներքո անցկացվող հայ ժողովրդական երգիչ, գուսան Ջիվանու-175 ամյակին նվիրված միջոցառմամբ, որին կմասնակցեն երաժշտական դպրոցների և կոնսերվատորիայի սաները: |

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
20002.09.2026, 20:06
«Քարսիթների չօգտագործման հետևանքները». Դավիթ Թումասյան (տեսանյութ)
18131.08.2026, 22:12
««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
48521.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
17119.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
20518.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
16018.08.2026, 11:18
