«Ռազմական դրությունը հանվել է, բայց սահմանին լարվածություն կա». Փաշինյանի ներկայացուցիչը՝ դատարանում
![]() Վարչական դատարանում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի գործով ընթացող նիստին վարչապետի ներկայացուցիչը միջնորդեց Օնիկ Գասպարյանին պաշտոնում վերականգնելու հայցի ապահովման միջոցը վերացնել: Նա որպես փաստարկ բերեց ՀՀ Սահմանադրության հետ անհապատասխանության հանգամանքը և ռազմական դրությունը: Նիստը նախագահող դատավոր Մհեր Պետրոսյանը նկատեց, որ ռազմական դրությունը հանված է, ինչին ի պատասխան Փաշինյանի ներկայացուցիչն ասաց. «Պաշտոնապես ռազմական դրություն առկա չէ, բայց, կարծում եմ, հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը, սահմաններին լարվածությունը, այդ թվում այսօր, ներկայիս լիազորություններով ԳՇ պետը ևս արձանագրել է, որ ընդհանուր առումով լարվածություն կա, դեռևս ռազմական դրությունը հանելը չի նշանակում, որ դրա բոլոր հիմքերը վերացել են, և կարծում եմ, անվտանգության առումով նշված հիմքերը շարունակում են մնալ արդիական»: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
