2021թ. մարտին Թուրքիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել
![]() 2021-ի մարտին Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42.2 տոկոսով: Այս մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը: Նա նշել է, որ մարտի արտահանման ծավալները, որոնք գումարային արտահայտմամբ կազմել են 18 մլրդ 985 մլն դոլար, այդ երկրի պատմության մեջ բոլոր ժամանակների համար ամենաբարձր ցուցանիշն է, գրում է Ermenihaber-ը: Նախարարը հայտնել է, որ արտաքին առևտրի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համամեատ նվազել է 14.2 տոկոսով՝ հասնելով 4.7 մլրդ դոլարի: Տարվա առաջին եռամսյակում Թուրքիա ներմուծման ծավալներն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.7 տոկոսով՝ կազմելով 61 մլրդ դոլար, իսկ արտահանման ծավալները աճել են 17.3 տոկոսով (50 մլրդ դոլար): Նրա խոսքով, առաջին եռամսյակում գրանցված այս ցուցանիշը իր երկրի բոլոր ժամանակների համար ամենաբարձրն է: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
