«Առաջնորդվել եմ առողջապահության նախարարի հրահանգով»․ մանկապարտեզի տնօրեն
![]() Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 133 մանկապարտեզում աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառն այն է, որ թաղապետարանից ցանկանում են աշխատանքից հեռացնել մանկապարտեզի տնօրենին՝ նշելով, որ վերջինն ապօրինություններ է թույլ տվել՝ մանկապարտեզ ընդունելով արտահերթություն չունեցող երեխաների։ Տնօրենը նշում է, որ առաջնորդվել է առողջապահության նախարարի հրահանգով։ «Առողջապահության նախարարի հայտարարությունից հետո, ըստ որի հերթագրումից արտահերթ կարող են մանկապարտեզ ընդունվել այն երեխաները, ում ծնողների հեռավար աշխատանքը գործնականում հնարավոր չէ կատարել, զանգահարել եմ վարչական շրջանի կրթության բաժին՝ հարցնելու համար, թե քաղաքապետարանի հերթագրման համակարգում ինչպես է իրականացվելու արտահերթությունը։ Ինձ պատասխանել են, որ հրամանով ընդունեմ, մինչև հասկանանք, թե ինչ սկզբունքով է լինելու»,- նշում է տնօրենը։ Նրա խոսքով՝ մանկապարտեզ է ընդունել այն երեխաներին, որոնց ծնողները մեկ տարի շարունակ դիմել են տարբեր մարմինների, բարձրաձայնել իրենց խնդիրը՝ նշելով, որ աշխատում են, երեխային պահելու հնարավորություն չունեն և չեն կարող վճարովի մանկապարտեզ ուղարկել։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
