«Դեռ կան տնօրեններ, ովքեր փորձում են օրենքը շրջանցելով աշխատել». Ռազմիկ Մկրտչյան
![]() Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ շենգավիթցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենը, ըստ իր ցանկության կամ չիմացության հետևանքով, ընտրել և ընդունել է որևէ արտահերթություն չունեցող 12 երեխաների, ովքեր 50-րդ, 47-րդ, 16-րդ և այլ հերթագրման համարն են ունեցել՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը և հերթագրման հաջորդականությունը։ Նրանք ընդունվել են մանկապարտեզ միայն տնօրենի հայեցողական հրամանով, քանի որ «Մանկապարտեզ հերթագրման համակարգ» ծրագիրը թույլ չէր տա ընդունել այդ երեխաներին։ Արդյունքում՝ այլ 12 (հնարավոր է նաև ձեզնից յուրաքանչյուրի) երեխա զրկվել է մանկապարտեզ հաճախելու իր հերթի հնարավորությունից, իրավունքից։ Բացի այդ՝ մանկապարտեզ են հաճախել երկու աշխատակցի երեխա, որոնց արտահերթության հայտը մերժված է եղել։ Այսպիսով, դեռ կան տնօրեններ, ովքեր փորձում են օրենքը շրջանցելով աշխատել: Ամփոփ՝ խնդիրը լուծված է, վաղաժամկետ լուծվել է ժամկետային աշխատանքային պայմանագիրը: Հ. Գ. Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ կանդրադառնամ այս և այլ նմանատիպ խնդիրների»։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
