Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Սիսիանի ոստիկանապետին ազատել են աշխատանքից՝ թմրանյութ օգտագործելու համար․ «Մեդիապորտ»

521
Երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ., 10:16
Սիսիանի ոստիկանապետին ազատել են աշխատանքից՝ թմրանյութ օգտագործելու համար․ «Մեդիապորտ»

«Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը գրում է. «Երկու օր առաջ աշխատանքից ազատվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը՝ աշխատավայրում կոկային օգտագործելու համար: Մինչդեռ իշխանություններն այս լուրը գաղտնի են պահում:

Ընդ որում՝ խուզարկությամբ խոշոր քանակի թմրանյութ է հայտնաբերվել նրա աշխատասենյակի դարակում:

Նշենք, որ Հովհաննիսյանը Սիսիանի ոստիկանապետ էր նշանակվել 2020թ. հունիսի 16-ին»: