Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ընդդիմության ակցիայից առաջ Մինսկի կենտրոնում ռազմական տեխնիկա է տեղակայվել

986
Շաբաթ, 27 մարտի, 2021 թ., 14:00
Ընդդիմության ակցիայից առաջ Մինսկի կենտրոնում ռազմական տեխնիկա է տեղակայվել

Մինսկում, ընդդիմության հայտարարած և իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիայից առաջ, անվտանգության ուժերի տեխնիկան շարժվել է դեպի քաղաքի կենտրոն, այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք՝ 2020թ. օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, երբ ըստ ԿԸՀ-ի, 80,1% ձայներով հաղթել էր Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրում սկսվել էին բողոքի զանգվածային ցույցեր: Երկրի ԱԱԾ-ն փետրվարի 11-ին հայտարարել էր, որ իրավիճակը կայունացել է: Ընդդիմությունը, սակայն, նշել էր, որ մտադիր է գարնանը վերսկսել բողոքի ակցիաները: Դրանցից մեկն էլ այսօր է: