Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռ է կայացվել
![]() Թուրքիայի 3 նախկին բարձրաստիճան ոստիկաններ ցմահ ազատազրկման են դատապարտվել՝ 2007 թվականի հունվարին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, հաղորդում է Anadolu գործակալությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանությանը մեղսակից է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որին Թուրքիայում անվանում են FETO և ահաբեկչական համարում։ Մեղադրանքները հեռակա կարգով ներկայացվել են նաև ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին։ Ըստ գործակալության՝ Ստամբուլի դատարանը Դինքի սպանության նախապատրաստման համար մեղավոր է ճանաչել և ցմահ ազատազրկման դատապարտել Թուրքիայի Տրապիոն նահանգի անվտանգության ծառայության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի ոստիկանության վարչության հետախուզության բաժնի պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզության բաժնի պետ Մուհարեմ Դեմիրքալեին: Տրապիզոն նահանգի ժանդարմերիայի նախկին պետ Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման։ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել լրագրող Էրջան Գյունը, որին մեղադրել են FETO-ին անդամակցելու մեջ։ Մի քանի մեղադրյալներ արդարացվել են։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
