Շրջակա միջավայրի նախարարության հերթական ապօրինի որոշումն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ
![]() «Լիդիան Արմենիան» իր մտահոգությունն է հայտնում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից հերթական բացարձակ անօրինական որոշման առնչությամբ: Հարկ ենք համարում նշել, որ նախքան Արփա գետից 41,3 լ/վ տեխնիկական ջրօգտագործման թույլտվության հայտ ներկայացնելը ընկերության և նախարարաթյան աշխատակիցների մասնակցությամբ տեղի են ունեցել աշխատանքային մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են ինչպես հավանական ջրառի կետին, այնպես էլ այդ կետում առկա ջրաքանակին վերաբերող հարցեր: Այնուհետև տեղի է ունեցել ընկերության և նախարարության աշխատակիցներից կազմված խմբի այց հավանական ջրառի կետի տեղամաս համոզվելու, որ այդ տեղամասում առկա է անհրաժեշտ ջրապահանջը (առկա են արձանագրություններ): 2020թ. դեկտեմբերի 11-ին «Լիդիան Արմենիան», հիմք ընդունելով նախարարության հետ քննարկումների արդյունքները, ներկայացրել է հայտը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Նախարարության կողմից հայտի վերաբերյալ «Լիդիան Արմենիային» ներկայացված դիտողություններին ընկերությունը տվել է սպառիչ պատասխաններ, որոնք ամբողջովին ընդունվել են նախարարության կողմից: Ընդ որում, ներկայացված դիտողություններում բացակայել է այն հիմքը, որի հիման վրա հայտը մարտի 22-ին մերժվել է: Այսինքն, առնվազն խախտվել է մերժման այդ հիմքի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու (լսված լինելու) ընկերության իրավունքը: Բացի այդ, մերժման հրամանը ակնհայտ անհիմն է նաև բովանդակային առումով: Հիշեցնենք նաև, որ ընկերությունը ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող ևս երեք հայց ունի ներկայացրած նախարարության դեմ ջրօգտագործման թույլտվության նախորդ հայտերի ապօրինի մերժումների հետ կապված: «Լիդիան Արմենիան» նախարարության այս գործողությունները համարում է վերջին երեք տարիների ընթացքում ընկերության նկատմամբ իրականացվող անօրինականությունների ևս մեկ դրսևորում |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
