Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Թուրքիան ձգտում է գրավել Սյունիքը»․ ըստ իրանական ԶԼՄ-ների, Սիրիայից բերված զինտեխնիկան կուտակել են սահմանին

856
Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 20:34
«Թուրքիան ձգտում է գրավել Սյունիքը»․ ըստ իրանական ԶԼՄ-ների, Սիրիայից բերված զինտեխնիկան կուտակել են սահմանին

Իրանական լրատվականների հաղորդմամբ՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին: Azariha Telegram-ն էլ հրապարակել է լուսանկարներ և տեղեկացրել, որ ավելի վաղ այդ ռազմական տեխնիկան օգտագործվել է Սիրիայում, իսկ այժմ այն ​​զորավարժությունների պատրվակով տեղափոխվել է Հայաստանի հետ սահման:

Ալիքը մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում երևում են տանկեր, ինքնագնաց հրետանային կայանքներ և զրահապատ մեքենաներ։

Իրանական լրատվամիջոցները կարծում են, որ այս տեղափոխման նպատակը Հայաստանի Սյունիքի մարզի գրավումն է:


«Բազմաթիվ վերլուծությունների համաձայն՝ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել Սյունիքի մարզի վրա (սահմանակից է Իրանին) և կտրել սահմանը երկու երկրների միջև: Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է: Լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է, որ իրանցի զինվորականներն անհապաղ տեղակայվեն հայ-նախիջևանյան սահմանի երկայնքով»,- նշում են իրանական լրատվամիջոցները:

Նշվում է նաև, որ ղարաբաղյան պատերազմն սկսվել է 2020 թվականին՝ ԱՄՆ ընտրությունների նախօրեին: Ի զարմանս Իրանի՝ հաջորդ պատերազմը կարող է համընկնել Իրանի ընտրությունների հետ: Այնուամենայնիվ, դա հնարավոր է նաև առաջիկա շաբաթների ընթացքում: