«Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ գործով որոշում կայացնելու». ՍԴ նախագահ
![]() Սահմանադրական դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ: Դատավոր Հրայր Թովմասյանը միացել էր միջնորդությանը՝ նշելով, որ հանրությունը պետք է ծանոթ լինի կողմերի դիրքորոշմանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն առաջարկել էր ընդմիջել և միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել խորհրդակցական սենյակում, մինչդեռ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը դեմ էին արտահայտվել։ Գրավո՞ր, թե՞ բանավոր. քիչ առաջ հարցը դրվեց քվեարկության ու ստացավ հավասար ձայներ: ՍԴ նախագահն ասաց. «Գործի դատաքննությունը շարունակվում է գրավոր ընթացակարգով. դատաքննությունը հայտարարվում է ավարտված. դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ գործով, ըստ էության, որոշում կայացնելու համար: Նիստը փակված է»: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
