Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Բայդենը Պուտինին «մարդասպան» է համարում

806
Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 16:12
Բայդենը Պուտինին «մարդասպան» է համարում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին «մարդասպան» է համարում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Հաղորդավարի հետ զրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «գիտի» Վլադիմիր Պուտինին, իսկ Ռուսաստանի նախագահն էլ իր հերթին «ճանաչում է իրեն»։
Լրագրողի խնդրանքին՝ հստակեցնել, թե արդյոք Բայդենը Պուտինին մարդասպա՞ն է համարում, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Մմմ..Ես համարում եմ»։