Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանը վերածվում է թուրքական առևտրատնտեսական էքսպանսիայի հերթական դարպասի»․ Վահե Դավթյան

1636
Շաբաթ, 06 մարտի, 2021 թ., 15:30
«Հայաստանը վերածվում է թուրքական առևտրատնտեսական էքսպանսիայի հերթական դարպասի»․ Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը վերածվում է թուրքական առևտրատնտեսական էքսպանսիայի հերթական դարպասի։
Հայաստանի՝ դեռևս հրաշքով գործող կառավարությունը թույլ տվեց հայկական ընկերություններին թուրքական գյուղմթերքը ներմուծել ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն անցումային կետ: Մաքսազերծում իրականացնելուց հետո թուրքական գյուղմթերքը կարտահանվի երրորդ երկրներ, մասնավորապես՝ ԵԱՏՄ»։