Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մարուքյանը մանրամասներ է հայտնում Փաշինյանի հետ հանդիպումից

278
Հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ., 14:20
Մարուքյանը մանրամասներ է հայտնում Փաշինյանի հետ հանդիպումից

«Բանակցություններ վարել ենք, ըստ էության, վարչապետը ԳՇ խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, բայց մե՛նք ենք կապում: Այս պահին որևէ հարցի վերաբերյալ չունենք որևէ համաձայնություն: Կլինի նաև հանդիպում ԲՀԿ ղեկավարի հետ, որովհետև միայն ԼՀԿ-ի դիրքորոշումով չեն կարող պրոցեսներն առաջ գնալ, այսինքն՝ միայն մեր դիրքորոշումով չի կարող խորհրդարանը ցրվել»,- դուրս գալով վարչապետի աշխատասենյակից՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Եթե, օրինակ, ես հրաժարվում եմ վարչապետի թափուր պաշտոնի դեպքում առաջադրվելուց, բայց ԲՀԿ-ն չի հրաժարվում, էդ քննարկումն անիմաստ է դառնում»,- հավելեց Մարուքյանը: