Ռ. Քոչարյանը՝ ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Երկրորդ նախագահը կարծում է, որ Արմեն Սարգսյանը պետք է հանգուցալուծի ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ըստ նրա՝ վարչապետը, «Իսկանդերի» թեմայով աղմկահարույց պատմությունից հետո պետք է ներողություն խնդրի Գլխավոր շտաբից և անձամբ գեներալ Տիրան Խաչատրյանից։ Սակայն դրա փոխարեն վարչապետը Տիրան Խաչատրյանին ազատում է պաշտոնից։ «Գլխավոր շտաբի դեպքը փաստում է երկրում տիրող անհույս վիճակի մասին»,- ասում է Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ Սահմանադրությունը նախագահ Արմեն Սարգսյանին գործողությունների երեք տարբերակ է առաջարկում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հեռացման հարցով։ Առաջին տարբերակն այն է, որ նախագահը համաձայնվում է Փաշինյանի առաջարկին և ստորագրում այն, իսկ երկրորդը՝ նախագահը չի ստորագրում հրամանագիրը, բայց այն ուժի մեջ է մտնում, երրորդը՝ իրավական դաշտում է փորձում լուծում գտնել։ Ըստ Քոչարյանի՝ ստացվում է, որ առաջին երկու տարբերակի դեպքում էլ նախագահը համաձայնվում է վարչապետի որոշման հետ։ Քոչարյանը կարծում է, որ նախագահը պետք է կողմնորոշվի՝ ի վերջո կո՞ղմ է, թե դեմ. որևէ խոչընդոտ չկա, որպեսզի նախագահն արտահայտի իր հստակ տեսակետը։ |
«Տարածքների հանձնումը վերջնականապես կոչնչացնի մեր երկրի անվտանգային համակարգը». ՀՅԴ երիտասարդական միություն
55Երեկ, 23:18«Ինչո՞ւ է այս իրողությունն անհանգստացրել Բլինքենին». քաղաքագետ
95Երեկ, 17:24Սթոլթենբերգը չհայտարարված այցով Կիևում է
145Երեկ, 17:18«Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է». Տիգրան Աբրահամյան
98Երեկ, 17:00«Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում»․ Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
88Երեկ, 16:48Վրաստանում պատգամավորները շշով հարվածել են միմյանց (տեսանյութ)
150Երեկ, 16:24