«Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին». Քոչարյան
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը կարծում է, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումից անմիջապես հետո իշխանությունը պետք է ներողություն խնդրեր ժողովրդից և հրաժարական տար: Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ապա նրանք պետք է ինքնասպանություն գործեին Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ «Մեզ, իհարկե, հայտարարությունը դուր չի գալիս։ Բայց լավ համաձայնագիր ունենալու համար պետք է հաղթել պատերազմում կամ էլ գոնե չպարտվել։ Բայց մենք ունեցանք 1.5 էջանոց հայտարարություն, այնինչ նման հարցերը չեն լուծվում 1.5 էջով։ Այժմ պետք է մանրամասն մշակել բազմաթիվ փաստաթղթեր»,- ասել է Քոչարյանը։ Նրա խոսքով, սակայն, իշխանությունները չեն կարող դա անել ո՛չ ինտելեկտուալ առումով, ո՛չ էլ պրոֆեսիոնալ կամ բարոյական առումներով: |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48