Ռուսաստանը հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրից. ռեկտորի արձագանքը
![]() Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում։ Այս մասին հայտարարել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ Նշենք, որ Ռուսաստանը հրաժարվել է՝ Հայաստանի հետ Երևանում ռուս-հայկական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրից։ «Հարգելի ընկերներ և չկամեցողներ՝ իմ և Հայ-Ռուսական համալսարանի։ Բավական մեծ աղմուկ բարձրացրեց այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանի Դաշնության կողմից չեղարկվել է 2015թ․ մայիսի 14-ի Հայ-ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը: Այսպիսով՝ 1) Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում: Բացարձակապես ոչինչ: 2) Համալսարանը հիմնադրվել է 1997թ․ օգոստոսի 29-ի միջկառավարական համաձայնագրով և գործում է 2003թ․ ապրիլի 23-ի միջկառավարական համաձայնագրին համապատասխան: 3) Հայկական կողմի վավերացված 2015թ․ մայիսի 14-ի միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանում չվավերացվեց ՌԴ ԱԳՆ-ի և ՌԴ Գիտության ու բարձրագույն կրթության նախարարության միջև այդպես էլ չհաղթահարված տարաձայնությունների պատճառով: Իրականում սա է ամբողջը: Այնպես որ, անհոգ եղեք և պատրաստվեք նոր ճեղքումների»,- գրել է ռեկտորը։ |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
