Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

ԵՄ երկրների դեսպանները ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ են համաձայնեցրել

755
Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 22:20
ԵՄ երկրների դեսպանները ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ են համաձայնեցրել

Եվրոմիության 27 երկրի դեսպաններն Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են համաձայնեցրել՝ Մարդու իրավունքների խախտման ԵՄ նոր պատժամիջոցների մեխանիզմի շրջանակներում: Այս մասին ТАСС-ի թղթակցին հայտնել է ԵՄ Խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակությունում աղբյուրը։

«Մարդու իրավունքների խախտման ռեժիմի շրջանակներում մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել այն անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, որոնք պատասխանատու են Ալեքսեյ Նավալնիի դատավճռի համար»,- ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ այդ որոշումը ամենամոտ ժամանակներում կհաստատվի ԵՄ Խորհրդի կողմից և կհրապարակվի, որից հետո ուժի մեջ կմտնի: