Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կասեցնելու, հանրային հուզումները հանդարտեցնելու ուղղությամբ։ Կիրանցից ստացվող տեղեկություններից կարելի է հստակ եզրահանգումներ անել, որ Փաշինյանն այդ հարցում Ալիևի լիարժեք աջակցությունն ունի, և նրա խնդրանքով՝ Կիրանցում սկսված սահմանազատման գործընթացը ժամանակավորապես սառեցվել է, մինչև այս շարժման հարցերը լուծեն: «Հիմա սպասում ենք գյուղի և կամրջի մասը, որը սառեցված է, բանակցությունների փուլում է, թե ոնց կլինի, կտեսնենք»,- ասել է նա: Հարցին՝ ո՞վ է ասել, որ սառեցրել են, պատասխանել է․ «Մարդիկ թողել գնացել են»: Կիրանցցիներից տեղեկացանք, որ ո՛չ ոստիկանության, ո՛չ ՊՆ-ի, ո՛չ էլ ԱԱԾ-ի աշխատակիցները գյուղից չեն հեռացել։ Որ իշխանությունը հերթական սուտն է տարածում, մատնեց Հանրայինի և Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի «օպերատիվությունը», որոնք համայնքապետի՝ ուղիղ եթերում արված հայտարարությունները կայծակնային արագությամբ տարածեցին, իշխանական քարոզիչներն էլ սկսեցին ստատուսներ գրել՝ ո՞ւմ համար է պայքարում սրբազանը, եթե կիրանցցիները գոհ են գործընթացից»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում»․ Տ․ Աբրահամյան
4516:48«Տավուշի ու Արարատի մարզերի հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը»․ Վ․ Գեղամյան
5515:48«Պետրոս Ղազարյա՛ն, կսպասեմ քեզ բերդում»․ Արմեն Աշոտյան
6915:36«Ալիևը հեռավոր Նոր Կալեդոնիայում էլ է կռվում մեր դեմ»․ Վահրամ Մարտիրոսյան
6815:24«Չպետք է թույլ տալ Լուկաշենկոյի մուտքը Հայաստան»․ Արսեն Խառատյան
7115:18Բագրատ Սրբազանն ամփոփում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները (լուսանկար, տեսանյութ)
6814:06