Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ

1910
Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 12:35
Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

«Ինչպես հայտնել ենք, երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք»,- այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: