ՊԵԿ նախագահը՝ 600 դոլարով գնված զրահաբաճկոնների լուրերի վերաբերյալ
![]() Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ի պատասխան Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հարցին, ըստ որի Կառավարությունը 600 դոլարով զրահաբաճկոններ է գնել, ասաց․ «Զրահաբաճկոնները և ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպվում են համապատասխան ընթացակարգով, որը իրենից գաղտնիություն է ենթադրում, և ես այս հարցին հանրային մակարդակով չեմ կարող անդրադառնալ»։ Հարցին, թե արդյոք քննություն սկսվել է, քանի որ, ըստ Սարգսյանի հայտարարության, կոռուպցիոն ռիսկեր կան, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ներմուծման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել և որևէ քննություն սկսելու հիմքեր չենք արձանագրել»։ Ճշգրտող հարցին, թե, այնուամենայնիվ, ՊԵԿ-ը տեղեկություն ունի՞ նման գնումի վերաբերյալ, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ո՛չ, ՊԵԿ-ը այդպիսի տեղեկություն չունի»։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
57616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
41015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
19714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
64013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
44310.11.2026, 19:37
