Այսօր Երևանում գրանցվել է 70 ՃՏՊ, երթևեկությունը կաթվածահար է եղել
2111
Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 21:35
![]() Երևանում այսօր գրեթե ամբողջ օրը խցանումներ են եղել: Երթևեկությունը կաթվածահար է եղել մի քանի ժամ: Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի առաջին սպայական գումարտակի հերթապահ մասի ավագ տեսուչ մայոր Հարությունյանը ՀԺ-ին հայտնել է, որ այսօր Երևանի Հերացի փողոցում մեծ վթար է տեղի ունեցել 5 մեքենաների մասնակցությամբ, վրաերթ է եղել նաև Նալբանդյան փողոցում, «Ռոսիա» կինոթատրոնի մոտ: ՃՈ մայորի փոխանցմամբ՝ Երևանում այսօր ընդհանուր առմամբ գրանցվել է 70 վթար, որի հետևանքով քաղաքը պարալիզացվել է: «Եղած ուժերի սահմաններում աշխատում ենք խնդիրը կարգավորել, հիմա արդեն կարծես կարգավորվել է: Այդ 5 մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով տուժող կա, իսկ այդ ճանապարհահատվածն արդեն բացվել է»,- ասել է Հարությունյանը: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
