Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի Ազգային ժողովի երեք խմբակցությունների անդամներին
![]() Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք ՔՄԴ», «Արդարություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների անդամներին։ Քննարկվել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ երկրի համար այս բարդ շրջանում, երբ ներքին ու արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են հանդիսանում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, հումանիտար ճգնաժամի հաղթահարումն ու կենսագործունեության համար կայուն և բարենպաստ միջավայրի ստեղծումը, ավելի քան երբևէ կարևոր է Հանրապետության բոլոր քաղաքական ուժերի կողմից համախմբվածությանն ու համագործակցությանն ուղղված քաղաքական կամքի դրսևորումը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է միասնական ջանքերով դիմակայել առկա մարտահրավերներին՝ օգտագործելով բոլորի ներուժը՝ այդ առումով շեշտադրելով Հանրապետության գործադիր իշխանության ու անձամբ իր՝ արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
