Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է Ռ․ Քոչարյանի ու մյուսների գործով հաջորդ դատական նիստի օրը

220
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 20:10
Հայտնի է Ռ․ Քոչարյանի ու մյուսների գործով հաջորդ դատական նիստի օրը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ հաջորդ նիստը կկայանա հունվարի 26-ին ժամը 13:00-ին:

Հիշեցնենք՝ այսօր կայացած նիստում միանգամից 4 միջնորդություն է ներկայացվել դատախազներ Գևորգ Բաղդասարյանի, Պետրոս Պետրոսյանի և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բացարկի մասին: