Կապան քաղաքում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն
![]() Սյունիքի մարզի Կապան քաղաքում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, որտեղ կարճաժամկետ շուրջօրյա խնամք կստանան Սյունիքի և հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաները, իսկ 2-ից մինչև 18 տարեկան երեխաներին կտրամադրվի ցերեկային աջակցության ծառայություն: Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք կստանա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երեխա, ցերեկային աջակցության ծառայություն կտրամադրվի 100 երեխայի՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: Սա հնարավորություն կտա ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանը զուգահեռ զարգացնել երեխաներին տրամադրվող այլընտրանքային խնամքի հնարավորությունները՝ նախապատվություն տալով խնամքի ընտանեկան տիպին, իսկ շուրջօրյա հաստատությունում տեղավորման դեպքում՝ կարճաժամկետ խնամքին: Միևնույն ժամանակ, ԱՍՀՆ շարունակում է ստեղծել նպաստավոր պայմաններ երեխաների՝ հասարակությունում լիարժեք ներառման, սոցիալական և առողջական խնդիրների լուծման օժանդակման, կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելման համար։ |

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
20002.09.2026, 20:06
«Քարսիթների չօգտագործման հետևանքները». Դավիթ Թումասյան (տեսանյութ)
18131.08.2026, 22:12
««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
48521.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
17119.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
20518.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
16018.08.2026, 11:18
