Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ
![]() Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազի ներկայացրած բողոքը, որով առաջարկվում էր կալանավորել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին։ «Դատարանը դատախազի վերաքննիչ բողոքը մերժեց՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի որոշումը»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Բաղդասարյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։ Հիշեցնենք՝ Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) և 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։ Առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 16-ին ոչ իրավաչափ էր համարել Վահրամ Բաղդասարյանին ձերբակալելու որոշումը, մերժել վերջինի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը։ Վերաքննիչն էլ այսօր որոշել է ուժի մեջ թողնել այդ որոշումը, ուստի Բաղդասարյանը կմնա ազատության մեջ։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
