«Մենք կարևորում ենք գազի ընդհանուր շուկայի ձևավորումը». Նիկոլ Փաշինյան
Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածման դեմ ԵԱՏՄ երկրների հետագա համաձայնեցված պայքարը կբերի դրական արդյունքի: «Մենք լիովին զգացել ենք մեր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությունը համաճարակի և ստեղծված դժվարությունների դեմ պայքարում, որոնց բախվել է մեր ժողովուրդն այս տարվա ընթացքում»,- նշել է վարչապետը: «Անհրաժեշտ է աշխատել ուղևորափոխադրումների լիարժեք կարգավորման ուղղությամբ»,- հավելել է Փաշինյանը։ Նա ընդգծել է ԵԱՏՄ-ում նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը: Բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որպեսզի գազի մատակարարման սակագները նույնը լինեն ԵՏՄ ողջ տարածքում։ Դա թույլ կտա հավասարեցնել գազի սակագները, իսկ դա նշանակում է՝ բարձրացնել միության երկրների մրցունակությունը։ |
«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
9016:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
76015.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
82515.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
86115.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
82215.04.2024, 11:30«Գագոները հյուրանոցներ են բացում, նախարարների հետ են նստում, ելնում»․ Սամսոն Գրիգորյան
57414.04.2024, 16:18