Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Արցախի ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը

1018
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 14:55
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Արցախի ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը

«Ֆրանսիայի Սենատի՝ երեկ կայացրած որոշումն օրինակ է այն բանի, թե ինչպես են ներքաղաքական պատճառներով անտեսվում միջազգային իրավունքի, օրինականության և արդարության ամենահիմնական սկզբունքները»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը, փոխանցում է РИА Новости-ն:

Նշվում է, որ Ֆրանսիայի Սենատի որոշումից պարզ է դառնում, թե ինչու «ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, որն իրականացվում է համանախագահների կողմից, և ովքեր պետք է չեզոք լինեն, միակողմանի էր և չէր կարող լուծել այս հարցը»: