Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Իմքայլականները դեմ քվեարկեցին ռազմական դրությունը վերացնելու նախագծին

415
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 19:15
Իմքայլականները դեմ քվեարկեցին ռազմական դրությունը վերացնելու նախագծին

Այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում ռազմական դրությունը վերացնելու նախագծի քննարկումից հետո «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները դեմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հեղինակած նախագծին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առաջարկել էր քննարկումը հետաձգել մեկ շաբաթով՝ ժամանակ տալով Կառավարությանն ու ուժային կառույցներին ներկայացնել իրենց առաջարկները:

Ի հակադրություն Քոչարյանի խոսքին՝ Գորգիսյանն ասաց, որ իրենք կառավարությունից ոչ թե պահանջելու են մինչև վաղը՝ ԱԺ նիստին ներկայացնել կոնկրետ փաթեթներ, այլ՝ ժամկետներ, թե երբ կարող են ներկայացնել դրանք:

Այսպիսով, Իմքայլականները դեմ քվեարկեցին նախագծին, Քոչարյանի առաջարկն էլ՝ քննարկումը մեկ շաբաթով հետաձգելու մասին, հանձնաժողովում չքննարկվեց: