«Կրթության հարցերը լուծելու համար ստեղծեք նոր նախարարություններ». Սմբատ Գոգյան
![]() ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթության տեսչական մարմնի անցկացրած ստուգումների համաձայն դպրոցականների 40%-ը մաթեմատիկայից ստացել են անբավարար գնահատական։ Դրանք մեր պոտենցիալ հրետանավորներն են։ Վերջերս կառավարության և օրենսդրի ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ ասել եմ, որ լուծարեք ԿԳՄՍՆ-ն։ Կրթության հարցերը լուծելու համար ստեղծեք նոր նախարարություններ, որոնցից մեկը կզբաղվի հանրակրթությամբ և մանկապարտեզներով, իսկ մյուսը կզբաղվի բարձրագույն կրթությամբ, գիտությամբ և տեխնոլոգիաներով։ Հանրակրթության ողբերգական մասշտաբը պատկերացնելու համար պարզապես կարդացեք 2019թ. հաշվետվությունը: Նկարագրված վիճակը շտկելու համար ամբողջ նախարարության 10 տարվա աշխատանք է անհրաժեշտ։ Միավորվում ու խոշորանում են կայացած կառույցներն ու բիզնեսները։ Հիվանդ կառույցները միավորել չի կարելի։ Մինչդեռ, ցավոք, իր նոր ծրագրում վարչապետը կրթության մասին չի նշել։ Այդ պարագայում երևի նախարար փոխել ոչ էլ իմաստ ունի»։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
