ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի նամակին
![]() Խորհրդակցություններ սկսելու խնդրանքով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի հետ կապված՝ վերահաստատում ենք հավատարմությունը «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրից բխող Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, այդ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ միմյանց տարածքի նկատմամբ ագրեսիայի գործողության կամ զինված հարձակման սպառնալիքի առաջացման դեպքում: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել էր ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ, սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը: «Պայմանագրին համապատասխան՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդականությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: ԼՂ հակամարտության կողմերին կրկին կրակի դադարեցման, լարվածության ապաէսկալացիայի և ս.թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից ձեռք բերված համաձայնությունների շրջանակում հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով սուբստանտիվ բանակցություններին վերադառնալու կոչ ենք անում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: |

«Ինձ թվում է՝ Էդգար Ղազարյանը կունենա ինքնասիրություն, վայր կդնի մանդատը». Արգիշտի Կիվիրյան
10521:36
Ֆինլանդիան 28,5 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ էներգետիկ ոլորտի վերականգնման համար
17717:39
«ՔՊ-ական սրիկայական իշխանությունը փորձում է ամեն տեղից ջնջել Մասիս սարի պատկերը»․ Ռուբեն Մելիքյան
12317:24
«Ուկրաինայում խաղաղության հասնել հնարավոր չէ առանց հակամարտության պատճառները վերացնելու»․ Գրուշկո
12417:12
«Ինչ-որ առաքելությա՞մբ է վարչապետը ձեզ վստահում ԱԽ քարտուղարի պաշտոնը». հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
10217:12
«ԹՐԻՓՓ-ն անվանում ենք ճանապարհ, որ իշխանափոխությունից հետո կարողանանք բանակցնել ադրբեջանցիների հետ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10117:12
