Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Շուշիի եկեղեցում վիրավորված ռուս լրագրողին Էրեբունի ԲԿ-ում 3-րդ անգամ են վիրահատել

1178
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 18:10
Շուշիի եկեղեցում վիրավորված ռուս լրագրողին Էրեբունի ԲԿ-ում 3-րդ անգամ են վիրահատել

Լեռնային Ղարաբաղում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը Թելեգրամի իր ալիքում հայտնել է․ որ Երևանի «Էրեբունի» ԲԿ-ում երրորդ վիրահատությունն է տարել։

«Առավոտյան ինձ վիրահատած բժիշկների խումբը ղեկավարել է Հայաստանի լավագույն նյարդավիրաբույժներից մեկը՝ Արմեն Հովհաննիսյանը։ Վիրահատությունը հաջող է անցել։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում «Էրեբունի» ԲԿ-ի բոլոր աշխատակիցներին։ Պրոֆեսիոնալիզմ, կարեկցանք, բարություն. այս բառերով կարելի է բնութագրել այս հրաշալի մարդկանց»,- գրել է լրագրողը։