Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Բարձրաստիճան նախկին զինվորականը տարբեր զորամասերից տեղեկություններ է փոխանցել հակառակորդին»․ Ա․ Աբազյան

1833
Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 13:00
«Բարձրաստիճան նախկին զինվորականը տարբեր զորամասերից տեղեկություններ է փոխանցել հակառակորդին»․ Ա․ Աբազյան

«Պետական դավաճանության և լրտեսության դեպքով ԱԱԾ-ն բացահայտել է, մասնավորապես, բարձրաստիճան նախկին զինվորականի՝ հակառակորդի կողմից հավաքագրվելու դեպք, որի արդյունքում տվյալ բարձրաստիճան պաշտոնատար զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ, այդ թվում՝ գաղտնիք պարունակող տեղեկություններ և փոխանցել հակառակորդին։ Մյուս դեպքով օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի և այլ բնույթի տեեկություններ»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը՝ նշելով, որ վերոնշյալ դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ համապատասխան հատկանիշներով և գտնվում են նախաքննության փուլում։