Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Փոմփեոն հայտարարել Է, որ ԴԱԻՇ-ը շարունակում է սպառնալիք ներկայացնել

833
Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 11:30
Փոմփեոն հայտարարել Է, որ ԴԱԻՇ-ը շարունակում է սպառնալիք ներկայացնել

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը շարունակում է սպառնալիք ներկայացնել նույնիսկ դրա պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից մեկ տարի անց: Այս մասին ասված Է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից երկուշաբթի տարածած՝ պետքարտուղար Մայք Փոմփեոյի գրավոր հայտարարության մեջ։

«Մինչ մենք նշում ենք ԻՊ-ի դեմ պայքարի այս կարևորագույն ուղենիշը, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի աշխատանքը դեռ հեռու է ավարտվելուց։ ԻՊ-ը շարունակում է զգալի սպառնալիք ներկայացնել, և չափազանց կարևոր է, որ մենք հետագայում էլ ճնշում գործադրենք Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի մնացորդների վրա, ամրապնդենք մեր հավաքական ջանքերն ամբողջ աշխարհում՝ ԻՊ-ի բջիջներն ու ցանցերը ջախջախելու համար»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: