Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հրամայել է անհապաղ արձագանքել երկրի սահմանների խախտմանը

672
Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 16:15
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հրամայել է անհապաղ արձագանքել երկրի սահմանների խախտմանը

Իրանական Azariha Telegram ալիքը հաղորդում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանի մասին՝ ըստ որի Իրանի տարածք ներխուժելու դեպքում ԻՀՊԿ ցամաքային բրիգադն ու ավիացիան անհապաղ պետք է արձագանքեն:

Նշվում է նաև, որ իրանական զորքերը տեղակայված են սահմանի մոտ, որտեղ մարտական ակտիվ գործողություններ են ընթանում հայկական և ադրբեջանական ստորաբաժանումների միջև: