Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների տեղակայմանը ԼՂ հակամարտության գոտում

1020
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 21:42
Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների տեղակայմանը ԼՂ հակամարտության գոտում

Խաղաղապահների տեղակայումը ղարաբաղյան հակամարտության գոտում ընդունելի է հայկական կողմի համար և դրանք կարող են լինել ռուս խաղաղապահներ: Այս մասին Interfax-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը: Ես կարող եմ ասել՝ խաղաղապահների կազմի վերաբերյալ Արդբեջանի պատկերացումները չեն համապատասխանում Հայաստանի պատկերացումներին: Իսկ եթե խոսենք փոխզիջումների մասին, ապա այստեղ փոխզիջումային տարբերակ կարող է լինել ռուս խաղաղապահների ներկայությունը: ՌԴ-ն լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանային այլ երկրների կարծիքի հետ, կարևոր է, որ կոնկրետ խաղաղապահական ուժեր կայունություն մտցնեին տարածաշրջան, ոչ թե հակառակը»,- ասել է նա: