Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասար գործընկերներ են». Պուտին

857
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 21:25
«Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասար գործընկերներ են». Պուտին

Պուտինը հայտնել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար «հավասար գործընկերներ» են, և հավաստիացրել, որ օրը մի քանի անգամ հեռախոսով խոսում է և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա նաև շեշտել է, որ ՌԴ տարածքում մշտական բնակություն է հաստատել 2 միլիոն ադրբեջանցի և 2 միլիոն հայ, և թեպեդ Հայաստանի հետ կա կրոնական ընդհանրություն, այնուամենայնիվ, Ռուսաստանում կան նաև մեծ թվով մահմեդականներ:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ոչ ոք ավելի շատ շահագրգռված չէ Ղարաբաղում հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը, և որ երկիրն այնպիսի դիրք է զբաղեցնում, «որը թույլ կտա օգտվել երկու կողմերի վստահությունից»: