Վրաստանում անհայտ անձը պատանդ է վերցրել բանկի այցելուներին՝ պահանջելով կես միլիոն դոլար
1017
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 19:05
![]() Վրաստանի Զուգդիդի քաղաքի բանկերից մեկում անհայտ անձը պատանդ է վերցրել մասնաճուղում գտնվողներին և պահանջում է կես միլիոն դոլար, մեքենա և ուղղաթիռ: Նա, ըստ ականատեսների, մինչև ատամները զինված է, ձեռքին պահում է նռնակ՝ սպառնալով իրեն վնասազերծելու ցանկացած փորձի դեպքում այն պայթեցնել: Ըստ տարբեր աղբյուրների՝ շինության ներսում կա շուրջ 19 մարդ: Շենքը շրջափակված է հատուկջոկատայինների կողմից, իսկ Ոստիկանությունը կոչ է արել լրատվամիջոցներին զերծ մնալ տարածքում նկարահանումներ անելուց, ինչը կվնասի օպերացիայի հաջող ելքին: Վրացական մի շարք լրատվամիջոցներ էլ հայտնել են, որ պատանդառուն հավելյալ պահանջներ է ներկայացրել՝ հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ, ինչի ի կատար ածման համար տվել է 2 ժամ ժամանակ: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
