Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Եկեք մեր ձայնը բարձրացնենք Բաքվի ագրեսիայի դեմ»․ թալիշ ակտիվիստ

1377
Շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ., 01:30
«Եկեք մեր ձայնը բարձրացնենք Բաքվի ագրեսիայի դեմ»․ թալիշ ակտիվիստ

Թալիշ ակտիվիստ Իսա Թոլիշի հայտարարությունն է հրապարակել TalishMedia-ն, որը ներկայացնում ենք ստորև
«Հարգելիʹ ադրբեջանցիներ, հարգելիʹ թալիշներ, Ադրբեջանում ապրող բոլոր ժողովուրդներ:
Այսօր ես ուզում եմ ձեզ հետ խոսել՝ որպես մահմեդական եղբայր, հատկապես ձեզ հետ, մահմեդականներ, ովքեր հավատում են Ղուրանին: Բացեʹք ձեր աչքերը, կարդացեʹք Ղուրանը և մարգարեի առակները, որը կոչ է արել ձեզ պայքարել դաժան մարդու և բռնապետի դեմ: Այսօր մենք պետք է դիմակայենք Ալիևի բռնապետական ռեժիմին, միջոցներ ձեռնարկենք նրա արյունահեղ գաղափարախոսության դեմ, քանի որ նա կրկին ցանկանում է տարածաշրջանում հանցագործություններ և սպանություններ բորբոքել։
Սիրելիʹ ադրբեջանցիներ, հարգելիʹ թալիշներ, մեր կրոնը թույլ չի տալիս մեզ լռել բռնության դեմ, թույլ տալ նրանց հանցագործություններ կատարել մեր և մեր մյուս ժողովուրդների դեմ: Եկեʹք անդրադառնանք մեր Ղուրանին, որը պատվիրում է մեզ ապստամբել և պայքարել ճնշողների և անարդար բռնապետերի դեմ. Դա մեր բարոյական պարտքն է, որ Աստված պատվիրում է մեզ Ղուրանում: Այսօր, երբ հայ գերիների ձեռքերն են կապում և գնդակահարում նրանց, եկեք կարդանք Խազրաթ Ալիի «Նահջ ուլ-Բալագա» գիրքը, որն արգելում է նման անողոքությունն ու դաժանությունը։ Մեր կրոնական պարտքն է դիմակայել անարդարությանը՝ ի դեմ Իլհամ Ալիևի և Էրդողանի հանցագործությունների։
Մահմեդական եղբայրնեʹր և քույրեʹր, որտեղ էլ որ դուք ապրեք Ադրբեջանում կամ աշխարհում ինչ-որ տեղ, եկեք Ղուրանը վերցնենք մեր ձեռքը և մեր ձայնը բարձրացնենք Բաքվի ագրեսիայի դեմ։ Սա աստվածային հնարավորություն է, որը Աստված տվել է մեզ՝ դիմակայելու Բաքվի ֆաշիստական ռեժիմին։ Ուստի եկեք մեր ձայնը բարձրացնենք որպես իսկական մահմեդականներ»։