Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանի Մասալիի շրջանում մոբիլիզացիայի հետ կապված լուրջ խնդիրներ կան

1166
Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ., 19:45
Ադրբեջանի Մասալիի շրջանում մոբիլիզացիայի հետ կապված լուրջ խնդիրներ կան

Ինչպես հաղորդում է TolishMedia-ն, վերջին օրերի ընթացքում Մասալիի բնակիչները կտրականապես հրաժարվում են ներկայանալ զորակոչի՝ պետական կոմիտեի Լերիքի բաժանմունք և կատարել երկրում հայտարարված զորահավաքի պահանջները:
Ասում են, որ Մասալիի շրջանում բնակվող թալիշների աճող մտահոգության հիմնական պատճառը ղարաբաղյան ճակատում մեծ թվով մարդկանց նահատակությունն ու անհետացումն է։
Աղբյուրը նշում է, որ միայն վերջին 3 օրվա ընթացքում Մասալիի շրջանից ղարաբաղյան մարտերում տասնյակ սպանված թալիշներ կան, որոնցից միայն 13-ն են տեղափոխվել այդ վարչական շրջան և թաղվել։