Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Պատերազմի 7 օրում Ադրբեջանը կորցրեց իր տանկային և ՀՄՄ զինանոցի 43%-ը». Նաիրի Հոխիկյան

358
Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ., 07:35
«Պատերազմի 7 օրում Ադրբեջանը կորցրեց իր տանկային և ՀՄՄ զինանոցի 43%-ը». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն արդեն կորցրել է իր տանկերի և ՀՄՄ-ի զինանոցի 43%-ը.
Սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին 7 օրվա ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանը կորցրեց 368 տանկ և ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա): Ծանոթանալով Ադրբեջանի զինանոցում եղած զինտեխնիկային՝ իմանում ենք, որ մեր թշնամին ունի.

  • 100 հատ T90 տանկ,
  • 470 հատ T72 Aslan տանկ,
  • 95 հատ T55 տանկ,
  • 193 հատ BMP (ՀՄՄ):

Ընդհանուր՝ Ադրբեջանի զինանոցում կա 858 տանկ և ՀՄՄ:
Ստացվում է՝ 858 / 368=43%, այսինքն՝ պատերազմի առաջին 7 օրում Ադրբեջանը կորցրեց իր տանկային և ՀՄՄ զինանոցի 43%-ը»: