Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները». ԱՀ նախագահ

881
Կիրակի, 04 հոկտեմբերի, 2020 թ., 10:55
«ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները». ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է ադրբեջանցի ժողովրդին. «ՀՐԱՏԱՊ. չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:
Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: