Երևան`   -7 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Վախթանգ Կիկաբիձեն գլխավորել Է Սաակաշվիլիի կուսակցության նախընտրական ցուցակը

873
Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ., 12:20
Վախթանգ Կիկաբիձեն գլխավորել Է Սաակաշվիլիի կուսակցության նախընտրական ցուցակը

Վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն դարձել է Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության ցուցակի առաջին համարը։
Ինքը՝ Սահակաշվիլին, ցուցակում չկա, քանի որ 2015-ին նա Ուկրաինայի քաղաքացիություն ստանալուց հետո զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից։
Կուսակցական առաջնորդներից Թինաթին Բոկուչավան հայտարարել է, որ Վախթանգ Կիկաբիձեն «Վրաստանի մեծ հայրենասեր» է, ուստի «զարմանալի ոչինչ չկա», որ հենց նա է գլխավորելու «երկրի գլխավոր և ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժի» ցուցակը: