Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է. ԱՀ ՊԲ

852
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 16:00
Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է. ԱՀ ՊԲ

Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել. «Հարգելի՛ հայրենակիցներ, հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»: