Ֆրանսիայի պետական պարտքը ռեկորդային չափերի է հասել
Ֆրանսիայի պետական պարտքը հունիսի վերջին աճել է՝ հասնելով ՀՆԱ-ի աննախադեպ բարձր մակարդակի՝ 114,1 տոկոս: Այս մասին հայտնել է վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee)։ Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ դրամական արտահայտությամբ պարտքն այժմ կազմում է 2 տրիլիոն 638,3 միլիարդ եվրո: Աճն այս տարվա մարտի վերջին իրադրության համեմատ հասել է 12,7 տոկոսային կետի, այսինքն՝ 113,4 միլիարդ եվրոյին հավասար: Ինստիտուտի վիճակագրության վարման ողջ ընթացքում, սա Ֆրանսիայի պետական պարտքի ամենամեծ ավելացումն է 1995-ից ի վեր: Կազմակերպությունը հատուկ նշում է, որ պետական պարտքի նման կտրուկ աճի «մի մասը պայմանավորված է մի շարք գերատեսչությունների ծախսերի կտրուկ ավելացմամբ»: Այդ միջոցները, մասնավորապես, ուղղվել են «կորոնավիրուսի պատճառած սանիտարական ճգնաժամի պայմաններում ձեռնարկվող անհրաժեշտ միջոցների ֆինանսավորմանը»: Գանձարանի ծախսերը կապված են եղել տեխնիկական գործազրկության նպաստների վճարման խոշոր ծրագրի ֆինանսավորման հետ: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36