Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Դատական պրոցեսը ցույց կտա՝ ուղղորդե՞լ են, թե՞ ոչ». Գ. Ծառուկյան

739
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 10:10
«Դատական պրոցեսը ցույց կտա՝ ուղղորդե՞լ են, թե՞ ոչ». Գ. Ծառուկյան

Ծառուկյանն արդեն դատարանում է, որտեղ քննվում է նրան կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը: Դատարանի բակում ԲՀԿ առաջնորդի աջակիցներն են, լրագրողներն ու ոստիկանները, ովքեր հորդորում են հավաքվածներին պահպանել սոցիալական հեռավորություն:

Ծառուկյանի պաշտպանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Մնացական Մարտիրոսյանին. մտավախություն ունեն, թե գործով միջամտություն է եղել պաշտոնյաների կողմից: «Դատական պրոցեսը ցույց կտա՝ ուղղորդե՞լ են, թե՞ ոչ»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը: