Երևան`   -6 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Պուտինին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

1046
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 15:20
Պուտինին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Նշվում է, որ նրան առաջադրել է ռուս գրող, «Պրեզիդենտ» թերթի գլխավոր խմբագիր, ակադեմիկոս Սերգեյ Կոմկովը: Մրցանակը պետք է հանձնվի 2021-ի սեպտեմբերի 10-ին Օսլոյում։

Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, ինչպես նաև Կոսովոյի և Սերբիայի վարչակազմերին: Թրամփին առաջադրել են տարբեր երկրների և ժողովուրդների հաշտեցման համար: Կոսովոյի և Սերբիայի վարչակազմերի առաջադրման պատճառը Վաշինգթոնում կայացած հանդիպմանը նրանց ներկայացուցիչների ձեռք բերած պատմական համաձայնագիրն է: