Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ծառուկյանն իր աշխատողների գումարը չէր տալիս, ինչպե՞ս է ասում՝ պետությունն ամեն ընտանիքի 1000 դոլար փող տա»․ Հ. Հակոբյան

272
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 22:40
«Ծառուկյանն իր աշխատողների գումարը չէր տալիս, ինչպե՞ս է ասում՝ պետությունն ամեն ընտանիքի 1000 դոլար փող տա»․ Հ. Հակոբյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի քննադատություններին՝ ուղղված կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում իշխանության վարած քաղաքանությանը:

Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ պանդեմիայի ժամանակահատվածում պետբյուջեից պիտի գումարներ հատկացվեն բոլոր ընտանիքներին:

«Գագիկ Ծառուկյանն իր աշխատակիցների աշխատավարձը չէր տալիս, ասում էր՝ պետությունը թող գա իմ աշխատակիցների աշխատավարձը տա, հիմա ինչպե՞ս կարող է այդ մարդը, որ իր աշխատակիցների աշխատավարձը չէր տալիս, ասի՝ պետությունը թող 1000 դոլար տա ամեն ընտանիքի»,- ասել է Հրաչյա Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ծառուկյանն իր աշխատողների գումարը չէր տալիս, ինչպե՞ս է ասում՝ պետությունն ամեն ընտանիքի 1000 դոլար փող տա»․ Հ. Հակոբյան