Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Նավալնին հայտնել է իր պլանների մասին

827
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 15:30
Նավալնին հայտնել է իր պլանների մասին

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին «Շարիտե» հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մտադիր է բժիշկների խորհուրդներով «կարգավորել» իր կյանքը և վերականգնվել թունավորումից հետո: Այս մասին նա գրել է իր Instagram-ում։
«32 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո, բժիշկները որոշել են, որ հետագա վերականգնումը պահանջում է ոչ թե ստացիոնար բուժում, այլ կյանքի կարգավորում․ Քայլել, ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, լինել ամենօրյա շարժման մեջ։ Եվ ահա, հիմա ես արդեն զբոսնում եմ այգում՝ 3 չափսով մեծ տաբատով: Առաջին հերթին խնդրել եմ ինձ տանել այնտեղ, որտեղ ծառեր կան»,-ասել է նա։ Նավալնին գրառմանը կցել է մի լուսանկար, որում նա նստած է ծառի տակ գտնվող նստարանին։

Նավալնին չի բացառել, որ ստիպված կլինի կուրս անցնել վերականգնողական կենտրոնում։ «Պլանները դեռ պարզ են՝ ֆիզիոթերապիա ամեն օր, հնարավոր է՝ գնալ վերականգնողական կենտրոն, կանգնել մեկ ոտքի վրա, լիովին վերականգնել մատների վերահսկողությունը, պահել հավասարակշռություն»,- գրել է նա։